Թուրքիան պատասխան է տալու «մարդկության և քաղաքակրթության դեմ» գործած ոճրագործությունների համար. 1915թ. մայիսի 24

27

1915թ. մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը միացյալ հայտարարությամբ դատապարտեցին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածները: 

Առաջին անգամ միջազգային ասպարեզում երեք խոշոր տերությունները հայերի դեմ կատարված ոճրագործությունները որակել են որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ» Թուրքիայի կողմից կատարած նոր հանցագործություններ, որոնց համար անձնական պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների, ինչպես նաև նրա տեղական այն իշխանությունների վրա, ովքեր մասնակից են դարձել կոտորածներին: