Թուրքիան Եգիպտոսին 1 մլն դոլար է տվել Հայոց Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը ոչնչացնելու համար

69

Demokrat Haber-ը հոդված է հրապարակել՝ վստահեցնելով, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կահիրեում առկա փաստերն ու ապացույցները վառելու համար Թուրքիան «Մուսուլման եղբայրներին» կաշառք է տվել:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիան մոտ 1 մլն դոլար է վճարել Եգիպտոսին փաստաթղթերի վառելու համար, այս մասին Եգիպտոսի կառավարության նիստի ընթացքում հայտարարել է «Ջիհադ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաիմը՝ շեշտելով, որ մեղավորները պետք է պատժվեն:

Կահիրեում լույս տեսնող «Վետո» թերթի հրապարակած լուրի համաձայն՝ հրկիզված փաստաթղթերի թվում եղել են այնպիսիք,  որոնցով Թուրքիան միջազգային դատարաններում դժվարին կացության մեջ կհայտնվեր:

Նաիմը շեշտում է, որ Եգիպտոսը պետք է պատժի նաև Թուրքիային:

Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ 2011 թվականի դեկտեմբերի 17-ին հրկիզվել էին Եգիպտոսի ինստիտուտի արխիվային փաստաթղթերը, և հրշեջների ուշացման պատճառով ինստիտուտում պահվող ձեռագրերի ու արխիվային փաստաթղթերի մեծ մասը մոխրացել էր: