Թուրքիայում՝ հայերի ծածկագիրը 2-ն էր

33

«Ագօս» թերթը հայտնում է, որ Թուրքիայում փոքրամասնությունների համար գաղտնի «ազգության ծածկագրեր» են կիրառվել:

Ստամբուլի Շիշլիի կրթության վարչությունների գրագրությունից հայտնի է դարձել, որ դիմողների համար անհրաժեշտ է իմանալ` արդյո՞ք երեխայի ծնողները  դատական որոշմամբ կրոն, անուն, դավանանք փոխել են, թե ոչ և երկրորդ` պետք է պարզեն բնակչության հաշվառման մեջ ազգության գաղտնի ծածկագիրը: Եթե այդ ծածկագիրը 2-ն է, ապա երեխան կարող է ընդունվել հայկական դպրոց:
Թուրքական «Ռադիքալ» թերթն էլ պարզել է, որ «ազգության ծածկագիրը» սկսվել է կիրառվել Լոզանի պայմանագրից հետո: Այդ գաղտնի ծածկագրերը կրառվել են հույների, հայերի և հրեաների համար: Հույների կոդը եղել է 1-ը, հայերին` 2-ը, հրեաներինը` 3-ը:

Թերթը նշում է, որ, փաստորեն, եթե մեկը գրանցված չէ  2 կոդի տակ, ապա չի կարող  հայկական դպրոց ընդունվել: