Թուրքիայում բնակվող հայերը կոդերի համար դիմել են պատկան մարմիններին

16

Երբ հայտնի դարձավ, որ թուրքական իշխանությունները կոդավորում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, Թուրքիայում բնակվող հայերը դիմել են պետական պատկան մարմիններին` հայ համայնքի թվի մասին ստույգ տեղեկություններ ստանալու պահանջով:

Հայտնում է թուրքակահայտնի ն «Թարաֆ» պարբերականը՝ հղում անելով էթուրքահայության հիմնադրամների խորհրդի նախագահ Նազարեթ Օզսահակյանի խոսքերը: Ով, որպես անհրաժեշտություն` նշել է այն հանգամանքը, որ շուտով ներհամայնքային ընտրություններ են լինելու և համայնքի ստույգ թվի իմացության կարիք կա:

 Հայ համայնքի անունից դիմումն արդեն հանձնվել է բնակչության և քաղաքացիության հարցերով Ստամբուլի նահանգային վարչություն: Օզսահակյանը նշել է նաև, որ պետության կողմից տրվելիք հայ համայնքի անդամների ցուցակը կարևոր է նրանց տարիքային խմբերի կազմը որոշելու, ընտանեկան կարգավիճակը պարզելու և մի շարք այլ հարցերի համար:

 Հիշեցնենք, որ բացահայտումից հետո պարզ էր դարձել, որ հույները Թուրքիայում ծածկագրված են 1, հայերը` 2, իսկ հրեաները` 3 կոդերով: