«Ագօսը» գրում է, որ Թուրքիայի Թոքաջլը գյուղում գտնվող հայկական Բաշվանք եկեղեցու սեփականատեր Յըլմազ Յամաչը բազմիցս դիմել է կառավարությանը և ի վերջո, պատասխան է ստացել, որում ասվում է, որ եկեղեցին կառնվի պետության հովանավորության տակ: Սակայն այս որոշումը մինչ օրս չի իրագործվում: Եկեղեցու սեփականատերը գրում է, որ եկեղեցին դեռևս շարունակում է օգտագործվել որպես ախոռ, բայց ի ուրախություն բոլորիս չի կորցրել իր վեհաշուք տեսքը:
Գլխավոր Ես հայ եմ Հայերի մասին Թուրքիայի հայկական Բաշվանք եկեղեցին պետական հովանավորության տակ առլեը չի իրագործվում














