Թուրքերը փորձում են հայոց մայրաքաղաք Անին ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այս մասին «Անադոլու» լրատվական գործակալությանը տեղեկացրել է Կարս նահանգի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Հաքան Դողանայը:
Դողանայը ավելացրել է. «Այս տարվա փետրվար ամսին դիմեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Անին ընդգրկվեց ժամանակավոր ցանկում: Շարունակում ենք աշխատանքներ տանել, որպեսզի քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկվի»:
Թուրք պաշտոնյան նշել է, որ շուտով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հատուկ պատվիրակություն կժամանի Անի և տեղում ուսումնասիրություններ կանի:














