Էրզրումում փորձել են ոչնչացնել հայոց Մենուա արքայի 3000-ամյա արձանագրությունը

21

Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգի Խորասան շրջանում գտնվող Վանի թագավորության արքա Մենուայի 3000-ամյա վաղեմության սեպագիր արձանագրությունը փորձել են կոտրել բրիչով: Այս մասին հայտնել է Աթաթուրքի համալսարանից պրոֆեսոր Ալփասլան Ջեյլանը, ով նշել է, որ պատմական կոթողը գանձագողերի կամ վանդալների կողմից կարող է ամեն պահի պայթեցվել և կոչ է արել պատկան մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել: Այս մասին հաղորդում է arkeolojikhaber.com կայքը:

Ջեյլանը, ով 1998 թ. ի վեր զբաղվում է այս շրջանում հետազոտական աշխատանքներով, այցելել է գյուղ և ականատես եղել պատմական կոթողի նկատմամբ վանդալիզիմի դեպքին:

Ըստ նրա՝ դա կարող է անել կա՛մ գանձագողը, կա՛մ էլ պատմական հետքերը ոչնչացնել ցանկացող ինչ-որ խումբ: