Ես անսասան հավատարիմ եմ Քո` շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը. Թումանյանի նամակը

14

Այսօր իրական հայի, մեծ բանաստեղծի ու հայասերի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Թումանյանի հայանպաստ գործունեության մասին բոլորը գիտեն:

Ձեզ ենք ներկայացնում Թումանյանի գրած նամակներից մեկը՝ ուղղված Զորավար Անդրանիկին:

Սիրելի՛ Անդրանիկ,
Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի և կարող է` թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի խաղաղությանը հասնելու համար:
Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և Քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն:
Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար, ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների ու ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունը: Ես անսասան հավատարիմ եմ Քո` շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը, այլև բնական մարդասիրությանը ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ գալու, երբ և ուր կկորչի քո եղբայրական ձայնը: Համբուրում եմ հերոսական ճակատդ:

Հովհ. Թումանյան
1918թ.