Աստղային երկինքի, արեգակնային համակարգի ու կենադանակերպերի մասին գիտելիքներ են ունեցել մեր նախնիները հազարամյակներ առաջ, և 1914 թ. Պետերբուրգում հրապարակվել է մի աշխատություն աստղաֆիզիկոս, Նոբլյան մրցանակակիր Դերեք Ուոլկոտի կողմից <>, որում հեղինակը քննության է առնում, թե ընդհանրապես երբ, որտեղ, ինչպես են ծնվել աստղերը աստղախմբեեի կամ աստղատների համաստեղությունների բաժանելու միտքը: Անդրադարձել է նաև կենդանակերպի հարցին: Ահա, թե ուր է տանում աստղագիտության հետքերը Ուօլկոտը.
<
Կենդանակերպի նշանների սահմանումը վերագրում են Ք.Ա. երրորդ հազարամյակին…
Հնդկաստանը համարվում էր համաստեղությունների ֆիգուրների հայտնագործության հայրենիքը, բայց ըստ Ալլենի հաղորդման, ժամանակակից ուսումնասիրությունը սանսկրիտ գրականությունում չի գտել ծանրակշիռ փաստեր, որոնք ի վիճակի լիենին հաստատելու այդ ենթադրությունը:
Եգիպտացիք, որոնց հինավուրց հուշարձանների վրա գտնվել են կենդանակերպի տասներկու նշաններ, խոստովանում էին, որ իրենց տեղեկություններն աստղերի մասին իրենք քաղել են խալդերից, որոնք, իրենց հերթին, Թալեսի և Պյութագորասի ժամանակներում եղել են հույների ուսուցիչները>>:
Նշեմ, որ այդ խալդերը հայկական ցեղային միավորում էին, ինչպես նաև բարձրագույն քրմական դասն էին ներկայացնում: Եվ հավելեմ, որ նույն Պյութագորասը Եգիպտոսում կրթություն ստանալուց հետո, շարունակել է իր կրթությունը Հայաստանում: Իր կենսագիրները գրում են, որ Պյութագորասը կրթվել է Մուծածիրում, որտեղ գտնվում էր Խալդիի (Հայկ-օրիոն ) գլխավոր տաճարը: Այսինքն՝ Ուոլկոտը, բացառելով հույներին, եգիպտացիներին, հնդիկներին, մատնացույց է անում հայ քրմերին:














