Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալը կրկին ձերբակալվել է

22

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում հունիսի 18-ին ձերբակալվել է «Ագօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկը` Էրսին Յոլջուն: Գրում է Hurriyet Daily News-ը:

Վճռաբեկ դատարանի վերջին որոշումից հետո ձերբակալվածի նկատմամբ դատավարությունը նորովի կսկսվի:

Նշենք, որ Էրսին Յոլջուի ձերբակալությունը տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի այն որոշումից հետո, համաձայն որի չեղյալ է համարել նրան բանտից ազատ արձակելու մասին վճիռը: 

Նախորդ վճռի համաձայն Էրսին Յոլջուն դատապարտվել էր 12,5 տարվա ազատազրկման, բայց 2010 թվականին ազատ էր արձակվել: