Թուրքիայի Բինգյոլ նահանգի (Արևմտյան Հայաստանի Բյուրակն) Յայլադերե գավառի հայկական գերեզմանոցում հորատումներ են կատարվում, տեղեկացնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով իր ընթերցող Սեդաթ Բիրոլին, ով էլ որպես փաստ ուղարկել է լուսանկարներ:
Հորատման աշխատանքներն իրականացվում են զինվորականների կողմից, պատճառաբանությունն այն է, թե ջրամբար է կառուցվում: Այժմ մարդկային ոսկորները դուրս են եկել հողի մակերես: Բիրոլը նշել է, որ իրենք ակնկալում են հնէաբանների միջնորդությունը: Հարկավոր է, որ նրանք դատապարտեն կատարվածը և կոչ անեն դադարեցնել այդ աշխատանքները:















