Արճեշում 350.000-400.000 տարվա վաղեմության գտածոներ են հայտնաբերվել

20

Վանի նահանգի Արճեշ շրջանում հնագետները պալեոլիթյան շրջանին պատկանող հազվագյուտ գտածոներ են հայտնաբերել, այս մասին հայտնում է arkeolojihaber.net կայքը:

Պրոֆեսոր Իսմայիլ Բայքարան նշել է, որ 15 հոգանոց խումբը հայտնաբերել է վրանի տեսք ունեցող հնագույն քարե թաքստոցներ, կացիններ ու կտրող-ծակող այլ գործիքներ:

Նշվում է, որ գտնված քարե վրանատիպ թաքստոցները շատ արժեքավոր են, քանի որ դրանցից աշխարհում մինչ օրս հայտնաբերվել է միայն 3 օրինակ՝ երկուսն Աֆրիկայում և մեկը Ֆրանսիայում: Ենթադրվում է, որ այս կառույցներն ունեն 350.000-400.000 տարվա վաղեմություն:

Թուրք պրոֆեսորը համոզմունք է հայտնել, որ այդ տարածքներում (Արևմտյան Հայաստան) հնագիտական պեղումների առումով մինչ օրս բավականին քիչ աշխատանք է տարվել և կարող են լինել կարևորագույն պատմական գտածոներ, որոնք գտնելու համար պետք է շատ ակտիվ աշխատել: