«Ազատ Ձայն» լրատվականը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ազգային գաղափարախոսության ուսմունքի լավագույն կրողներից մեկի՝ Սլակ Կակոսյանի աշխատությունները: «Արտի Օրենք»-ը մի բացառիկ գործ է, որը կարող եք դարձնել ձեր ապրելու և արարելու հիմքը, ձեր կյանքի օրինաչափությունը: Ստորև ներկայացնում ենք «Արտի Օրենք»-ի կետերը:
1. Օրենքը մարդիկ են սահմանում, իսկ օրինաչափությունը՝ Արարիչը: Օրենքը կենսական է ու օգտակար, եթե ձևավորվում է բնական օրինաչափությամբ:
2. Օրենքները արդար կամ անարդար չեն լինում. օրենքները լինում են բնական կամ անբնական: Բնական օրենքը զարգացնող օրենք է: Անբնական օրենքը ահաբեկող օրենք է, քանզի խաթարում է Ցեղի ու Ազգի նկարագիրը և իր իշխանությունը Ազգի վրա հաստատում է միայն ահաբեկման միջոցով:
3. Բնական օրենքը օրինաչափության հաստատումն է, իսկ անբնական օրենքը օրինաչափության ժխտումն է:
4. Օրինաչափությունը տարբեր է տարբեր Ցեղերի մեջ, և օրենքները տարբեր կլինեն նույնպես:
5. Արի Ցեղի էությունը արարումն է, ուստի նա արարման օրինաչափությամբ պետք է ապրի:
6. Արարումը և ոճիրը անհարիր են իրար. նրանք ժխտում են իրար: Որտեղ կա արարում, այնտեղ ոճիր չի կարող լինել. որտեղ կա ոճիր, այնտեղ արարում չի կարող լինել:
7. Արին արարող է: Նա Աստվածամարդ է: ԵՎ նրա բնությունը ներկայանում է արարումը հաստատող հատկություններով՝ սեր, զորություն, իմաստություն, նվիրում, քաջություն, վեհություն, ազնվություն… Իր բնությամբ Արին ոճրագործ չի կարող լինել:
8. Արիների մեջ ոճրագործության առկայությունը անբնական օրենքի հետևանք է: Անբնական օրենքն է առաջ բերում ոճրագործություն, քանզի այդ անբնական օրենքը շեղում է Արիներին իրենց բնական օրինաչափությունից:
9. Արին Աստվածամարդ է և իր բնական ապրելակերպն ունի: Բայց երբ Տիտանների ապրելակերպը օրենքի ուժով պարտադրվում է Արիներին, ապա նրանք ապրում են անբնական կյանքով և այլասերվում են:
10. Աստվածամարդը պիտի ապրի աստվածավարի, և Արտի Օրենքն է նրա կենաց խորհուրդը:
11. Արի Ցեղի մեջ արարումը պաշտպանող բնական Օրենքն է դա, որ Ցեղի բնական օրինաչափությունների արտացոլումն է կյանքում:
12. Ցեղի և Ազգի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ցեղինն է:
13. Ազգի և Տոհմի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ազգինն է:
14. Տոհմի և Ընտանիքի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Տոհմինն է:
15. Ընտանիքի և անհատի միջև ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Ընտանիքինն է:
16. Տոհմը պատասխանատու է Ազգի և Ցեղի առաջ: Ընտանիքը պատասխանատու է Տոհմի, Ազգի և Ցեղի առաջ: Անհատը պատասխանատու է Ընտանիքի, Տոհմի, Ազգի և Ցեղի առաջ: Այդ պատասխանատվության զգացողությունն է մայրը՝ բոլոր տեսակի առաքինությունների:
17. Արտի Օրենքի համաձայն հանցանք է անհատի անպատասխանատվությունը Ընտանիքի հանդեպ. Ընտանիքի անպատասխանատվությունը Տոհմի հանդեպ. Տոհմի անպատասխանատվությունը Ազգի հանդեպ. Ազգի անպատասխանատվությունը Ցեղի հանդեպ: Դա է մայրը բոլոր տեսակի ոճրագործությունների:














