Hye Tert-ի տեղեկացմամբ՝ ցեղասպանությանը դեմ արտահայտվող և հայի տանը բնակվող գրող Իբրահիմ Հալիլ Այջան ժողովուրդների մշակութային ժառանգությանը տեր կանգնելու կոչ է հնչեցրել։ Գրողն ահազանգում է, որ հայկական տները Այնթափում հյուրանոցի են վերածվում:
Այջանի խոսքով՝ Այնթապում Հայոց ցեղասպանության ընթացքում լքված թաղամասում մնացած տների տեղերում հյուրանոցներ են կառուցվում։
Այնթապի ամենահին թաղամասն է ժամանակին հայերին պատկանած շրջանը, որը գրեթե շուկայի է վերածվել։ Հայերի տներում սրճարաններ, բարեր, հյուրանոցներ են կառուցվում։
Գրողը հիշեցնում է, որ 1900-ականների սկզբին Այնթապի բնակչության կեսը հայերից էր բաղկացած։ Նա կոչ է անում այս հողերում ապրած մարդկանց մշակութային ժառանգությանն առնվազն հարգանքով մոտենալ։ Նրա խոսքով՝ շրջանն անմարդաբնակ դարձնելուց հետո հայերին պատկանող տները ժամանցի վայրերի են վերածվել և անգամ հարմար հասցեներ են դարձել այնտեղ թմրանյութեր օգտագործելու համար։














