ԱՄՆ Պետդեպը դեռ նեղված է Եհովայի վկաների հարցով

13

ԱՄՆ Պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն աշխարհի 199 երկրներում և տարածքներում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ իր ամենամյա զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին:

2013թ-ի զեկույցում նշված է, որ թեև մեր երկրում Սահմանադրությամբ ամրագրված է կրոնական ազատության իրավունքը, այդուհանդերձ որոշ օրենքներ և հայեցակարգեր սահմանափակում են այդ ազատությունը: Բոլոր արտոնությունները Հայ Առաքելական եկեղեցուն են ուղղված և իբր թե խախտվում են մյուս կրոնական կազմակերպությունների իրավունքները:

Պետդեպի զեկույցը, որը թերի է գնահատում Հայաստանում նման կառույցների իրավունքների պաշտպանությունը, պարզվում է այս եզրակացության է եկել Եհովայի վկաների բողոքներից և Եվրոդատարան դիմելու արդյունքում:

Փաստաթղթում նշվում է. «Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հասարակության մեջ խտրականության և անհանդուրժողականության են ենթարկվել, այդ թվում՝ աշխատավայրերում»:

Բայց իհարկե զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանում անպայամն կզբաղվի այդ հարցով և կպահանջի, որ ՀՀ ԱԺ-ը ընդունի համապատասխան օրենք, որով կպաշտպանվեն այդ կրոնական կառույցների՝ մասնավորապես Եհովայի վկաների իրավունքները: 

Հ.Գ. Էլ ինչու ենք զարմանում, որ Եհովայի վկաները օր օրի ավելանում են և անում են այն, ինչ ուզում են, չէ որ իրենց իրավունքները ԱՄՆ-ն ողջ ուժով ու օրենքի պահանջով պաշտպանում է: