«Ֆրանսիան հյուրընկալել է հանցագործի». ֆրանսիահայերի բողոքի ակցիան` ընդդեմ Ալիևի այցի

15

«Ասպարեզ» պարբերականի հաղորդմամբ` Ֆրանսիահայերը բողոքի ցույցեր են անցկացրել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Շուրջ 2000 ցուցարարներ հակաադրբեջանական վանկարկումներով ու պաստառներով իրենց բողոքն են արտահայտել Ֆրանսիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի կապակցությամբ:

Ցույցի ընթացքում հնչեցվել են «Ֆրանսիան հյուրընկալել է հանցագործի», «Արդարությունը չի վաճառվում» և այլ կոչեր:

Բողոքի ակցիային միացել են նաև Ֆրանսիայի սենատի անդամներ: