Փասադենայում ցեղասպանության տարելիցի կապակցությամբ մոմավառություն է կազմակերպվելու

144

Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ ՍԴՀԿ «Կայծ» երիտասարդական միությունը, համագործակցելով Հայ ամերիկյան խորհրդի հետ, ապրիլի 23-ին Փասադենայի քաղաքապետարանի շենքի առջև կազմակերպելու է մոմավառություն, որին կհաջորդի քայլարշավ դեպի քաղաքի Սուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցի:

«Քայլարշավ հիշելու համար» խորագիրը կրող միջոցառումը Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության հետևանքով 1.5 մլն անմեղ զոհերի հարգանքի տուրք է. «ոճրագործություն, որ մինչև օրս չի ճանաչվել, հետևաբար` անպատիժ է»: