Ցեղասպանության զոհերի ժառանգները 2.1մլն դոլար փոխհատուցում կստանան

24

Glendale News-ի փոխանցմամբ, ավելի քան մեկ տարի տևած դատավարությունից հետո հայ հաճախորդների ապահովագրած AXA S.A. ապահովագրական ընկերության Ժառանգների փոխհատուցման հիմնադրամից 2.1 մլն դոլար վերջնականապես կտրամադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին:

Հայցերի վերանայման և փոխհատուցման տրամադրման հարցը բարձրացրել է Holthouse Carlin and Van Tright իրավաբանական խորհրդատվական ընկերության փաստաբանների խումբը: Ընդ որում՝ հայցերից 13 հազարը վերանայվել է Գլենդելի փաստաբան Վարդգես Եղիայանի պահանջով: Ամենամեծ ծավալի փոխհատուցումը՝ 312 հազ դոլար, տրամադրվելու է Boyajian and Associates իրավաբանական ընկերությանը, որը ներկայացրել է 17 հայցվորների շահերը՝ փաստաբան Բերջ Բոյաջյանի գլխավորությամբ: