Տյումենում 4 հայ է սպանվել

7

«Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ` ՌԴ Տյումեն քաղաքում քրեական գործ է հարուցվել 30-ից 58 տարեկան հայազգի երկու կնոջ ու երկու տղամարդու սպանության առնչությամբ:
Տեղեկատվության համաձայն, հրազենից սպանվածների դիակները հայտնաբերվել են քաղաքի արվարձաններից մեկում տեղակայված սեփական տանը: Նախնական վարկածով, սպանությունը կապված է տուժածների կոմերցիոն ու քրեական գործունեության հետ:

Սպանվածներից երկուսը նախկինում դատված են եղել խարդախության ու գողության համար:
Սպանության մեջ կասկածվում են անհայտ երկու անձիք:

Գործը քննող հետաքննչական ծառայությունից գործակալությանը փոխանցել են, թե սպանությունները չեն իրականացվել ազգայնական հողի վրա: