Վանում հայտնաբերվել են 5000 տարվա շարժական վառարաններ

13

Հողե շարժական վառարանները, որոնք 5000 տարվա պատմություն ունեն, հայտնաբերվել են Վանի ամրոցում` Թուրքիայի հարավ արևելքում, պեղումների ժամանակ:

Անիվները 3000 տարի առաջ Ուրարտական թագավորության օրոք են արտադրվել: Հայտնաբերվել են նաև15-16-րդ դարերի եզակի թավաներ ու կաթսաներ: Այս մասին տեղեկացնում է Hurriyet պարբերականը:

Թերթը գրում է, որ պեղումներն իրականցվել են Ստամբուլի համալսարանի դոցենտ Էրկան Կոնյարի ղեկավարությամբ:

Վանի տարածքում անցակցված պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ գործիքներ և դրամներ, որնք կիրառվել են Վանում մեզանից 3000 տարի առաջ:

Սակայն մասնագետների կարծիքով ամենաարժեքավորը վերջերս հայտնաբերված շարժական վառարանն է, նշվում է, որ նման վառարաններ հայտնաբերվել են նաև Մալաթիայում և Էրզրումում: Այս վառարանները օգտագործվել են հատուկ օրերին` հատուկ ուտեստներ պատրաստելու համար: Շարժական վառարանները այժմ անցնում են լաբորատոր փորձաքննություն, որից հետո կտեղափոխվեն Վանի թանգարան: