Վանի ուրարտական սեպագրերը ոչնչանում են

9

Վանի ուրարտական սեպագրերը ոչնչացման վտանգի տակ են, գրում է Ռադիկալը:

Վանի բերդում 1916 թ.-ին գիտնականներ Հովսեփ Օրբելիի և Նիկողայոս Մառի կողմից հայտնաբերված 2700-ամյա ուրարտական սեպագրերը ոչնչացման եզրին են։ Պատմական արձանագրությունները վանդալիզմի զոհ են դարձել և օր օրի անընթեռնելի են դառնում։ Ահազանգում են Վանի «Յուզունջու յըլ» համալսարանի հնագետները, ովքեր առաջարկությամբ են հանդես եկել։

Սարդուրի 2-րդ թագավորի արձանագրությունները թվագրվում են մ.թ.ա. 765-735թթ., որոնք պատմում են արքայի Անատոլիա կատարած այցելությունների մասին։

Աղբյուրը նշում է, որ Ուրարտական արձանագրություններին վնաս հասցնողների դեմ հետաքննություն է սկսվել։