Վանի Ախթամար կղզու Սբ.Խաչ եկեղեցում կտարվեն վերականգնողական աշխատանքներ

4

Վանի Ախթամար կղզու Սբ.Խաչ եկեղեցին պատրաստվում է երկրորդ անգամ վերականգնվել, աշխատանքները կսկսվեն ապրիլից և կտևեն 6 ամիս: Թերակղզիում նաև կտեղադրվեն 24 ժամ վերահսկող անվտանգության տեսախցիկներ: Գրում է Hurriyet պարբերականը:

Հիշեցնենք, որ եկեղեցին առաջին վերանորոգումը տեղի է ունեցել 2006 թ-ին: Եկեղեցին բացվեց որպես հուշարձան-թանգարան 2007-ի մարտի 29-ին: Այն ժամանակ վանքի վերականգնման համար ծախսվել է 4 մլն թուրքական լիր: Թուրքիայից, սփյուռքից և Հայաստանից հայերը տարին մեկ անգամ այցելում են Սբ. Խաչում պատարագ մատուցելու համար: Առաջին պատարագը մատուցվել է 2010-ի սեպտեմբերի 19-ին: