Վալերի Բուայեն Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է առաջարկում

12

«Ermenihaber.am» լրատվական կայքի փոխանցմամբ հայամետ պատգամավոր Վալերիա Բուայեն Ֆրանսիայի խորհրդարանում դարձյալ հանդես է եկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նախաձեռնությամբ:

Բուայեն այս անգամ խորհրդարանին առաջարկում է ստեղծել հետաքննության խորհրդարանական հանձնախումբ, որը կհետազոտի ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրենքի նկատմամբ Սահմանադրական խորհրդի բացասական դիրքորոշման պատճառները:

Հիշեցնենք, որ 2011-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի օրենսդիրը ձայների մեծամասնությամբ կողմ էր քվեարկել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը սակայն 2012-ի փետրվարի 28-ին հակասահմանադրական ճանաչվեց և չեղյալ հայտարարվեց Սահմանադրական խորհրդիկողմից: