Ստեփանակերտը ամերիկյան փոքրիկ քաղաք է հիշեցնում. The Guardian

18

«Շատ անգամներ Ստեփանակերտը հիշեցնում է Ամերիկյան փոքրիկ մի քաղաք, որը զարգացման փուլում է: Քաղաքի գլխավոր պուրակները, որտեղ տեղացիները քայլում են վերանորոգված շատրվանների միջով, և հյուրանոցները, որոնք ցանկացած փողոցի վրա կան այցելուների նոր հոսքի գրավականն են»,- գրում է The Guardian պարբերականը անդրադարձ կատարելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին` «Նամակ անհայտից. Քարտեզից դուրս» վերնագրով նյութում:

Թերթը գրում է, որ «Այսօր տեղացիները զբոսնում են սաղարթախիտ ճեմուղիներով, որոնց վրա գործում են նոր բանկեր, խանութներ և կառավարական շենքեր: Զբոսաշրջությունը զարգանում է, սակայն միջազգային հանրության մեծ մասի համար այս հանրապետությունը գոյություն չունի,- և ավելացնում,- Քաղաքը օր օրի ծաղկում է ապրում, զարգանում է, պատերազմի հետևանքներն ասես թոթափում է: Ոչ վաղ անցյալում քաղաքը ավերված էր, և տնտեսություն ասվածն իրականում գոյություն չուներ: Զբոսաշրջությունը դանադաղ է արմատավորվում, բայց զարգանում է, քանի որ ամբողջ աշխարհից զբոսաշրջիկները գալիս են փոքրիկ հանրապետությունը, որի բնակչությունը մոտավոր 141.000 է»:

Նամակում ադրբեջանամետ կետեր կան հատկապես տեղահանվածների մասին, և որ երբեմն նշվում է, թե իբր Ղարաբաղը Ադրբեջանի կազմի մեջ է, սակայն պարբերականն ինքը նյութը տեղադրել է Հայաստան խորագրի ներքո: