Ստամբուլում վերաբացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

7

Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում վերաբացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Ստամբուլի Շիշլիի թաղամասում գտնվող այդ եկեղեցու վերանորոգումն իրականացրել է տեղի թաղապետարանը։ Նշենք, որ եկեղեցու վերականգողական աշխատանքները մի քանի ամիս են տևել: Այս մասին գրում է Թուրքական Doğan լրատվական գործակալությունը:
Եկեղեցու վերաբացման արարողությանը մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Շիշլիի թաղապետ Մուսթաֆա Սարըգյուլը և Ստամբուլ այցելած Մյունխենի քաղաքապետ Քրիստիան Ուդեն։