«Ermenihaber.am» լրատվական կայքի փոխանցմամբ Ստամբուլի իրավապահ մարմինները հարյուրավոր տեսաձայնագրությունների ուսումնասիրությունից հետո Սամաթիա թաղամասում իրականացրած հարձակումների մեջ մեղադրվողի ֆոտոռոբոտին համապատասխան արտաքինով մի անձ են հայտնաբերել: Հանցագործի ֆոտոռոբոտը կազմելուց հետո, իրավապահ մարմինները դիտել են թաղամասում տեղադրված բոլոր տեսախցիկների ձայնագրությունները: Ներկայումս փորձում են պարզել նրա ինքնությունը:
Նա ունի 170սմ հասակ, բաց գույնի աչքեր:
Հիշեցնենք, որ միայն վերջին 2 ամսվա ընթացքում, Սամաթիա թաղամասում հարձակման է ենթարկվել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 4 հայ կին և սեփական բնակարանում դաժանորեն սպանվել` 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը:














