Ստամբուլի հայկական Մեսրոպյան դպրոցը վերածվում է հյուրանոցի

35

Ստամբուլի Մեսրոպյան հայկական դպրոցը վերածվում է հյուրանոցի: Գրում է Hurriyet-ը:

Գեդիքփաշայի Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն հայտարարել է, որ Ստամբուլում գտնվող հայկական Մեսրոպյան դպրոցը վերածվելու է հյուրանոցի, ինչը կառավարության վերջին տարիներին վարած չափավոր քաղաքականության շնորհիվ է: “Մինչև 2008թ-ը մենք մեխ անգամ չէինք կարող խփել մեր սեփական տարածքում, բայց 2008-ից սկսած ամեն ինչ փոխվեց: Նոր օրենսդրության համաձայն մենք կարող ենք մեր տարածքները հետ վերցնել”,- ասել է Շանլըն:

Նշենք, որ դպրոցը հիմնվել է 1900 թվականին, որը որպես դպրոց ծառայել է մինչև 1983 թ, բայց փակվել է աշակերտներ չունենալու պատճառով: Դպրոցը կիրառվել է նաև որպես կոշիկի արտադրամաս:

Հյուրանոցի վերածվող դպրոցից ստացված եկամուտները կտրամադրվեն Ստամբուլի հայկական կառույցներին, և կարիքավորներին: Շանլըն ասում է, որ հավատում է, որ հյուրանոցը մեծ պահանջարկ կունենա` իր պատմական անցյալից ելնելով: