Սպահանում 2-5 հայ են ձերբակալել

8

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանի կապակցությամբ, Իրանի անվտանգության ուժերի կողմից Սպահանում 2-5 հայեր են ձերբակալվել: Այս մասին հաղորդում է iranahayer.com կայքը:
Առայժմ ոչ մի տեղեկություն չկա, թե արդյո՞ք այս կապակցությամբ դիմում կատարվել է Ինտերպոլին թանգարանային իրերը վաճառքի հանողներին ձերբակալելու համար: Անհայտ է նաեւ, թե արդյո՞ք Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը այս առթիվ որոշակի քայլերի դիմել է:
Նոր Ջուղայում տարածվող լուրերի համաձայն՝ ձերբակալված կասկածյալների թիվը հինգ հոգի է, իսկ ավելի հավաստի աղբյուրները միայն երկու հոգու մասին են խոսում, ընդ որում մեկը` կին: Նույն աղբյուրի հաղորմդմամբ` այս պահին մեղադրվողները, մեկ միլիարդ ռիալ (մոտ 85 հազար ԱՄՆ դոլլար) երաշխիքի դիմաց, գտնվում են ազատության մեջ:
Այսօրվա դրությամբ դեռ պարզ չէ նաեւ, թե կողոպտված թանգարանային իրերը ուր են, կամ գտնվել են, թե ոչ: Սակայն ասվում է, որ ըստ երեւույթի սրբապատկերները երկրից դուրս չեն հանվել, «այլ միայն նրանց պատկերներով են թալանողները Լոնդոնում հետաքրքրվել «ավարի» արժեքը ճշտելու համար»:
ՍՀԹ Թեմական խորհուրդը մինչ օրս պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չի հրապարակվել ձերբակալությունների կապակցությամբ եւ շարունակում է լռել: