Սիրիայում ազգությամբ հայ զինվոր է գերեվարվել

13

Սիրիայում ապստամբ ուժերի կողմից ազգությամբ հայ զինվոր է գերեվարվել: Այս մասին «ԵՌԱԳՈՅՆԻ»-ին հայտնել է Սիրիայի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը:

Հակոբ Թուճյան անունով զինվորը գերի է ընկել այլ զինվորների հետ միասին: Ռեիսյանի խոսքով` ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ գերի վերցվածներին հարցաքննելու են, որի արդյունքներով` կառանձնացնեն հանցանք կատարվածներին և կպատժեն հանցանքի չափով: