«Ազատ Ձայն» լրատվականի տեղեկություններով Վրաստանի Սբ Նշան եկեղեցում որոշակի աշխատանքներ են տարվում: Հայաստանից ճարտարապետ է ժամանել Վրաստան, և ծրագիր է ստեղծվում, թե ինչպես պետք է վերականգնվի եկեղեցին: Փորձեցինք ճշտել, թե խոսքը ինչ ծրագրերի և աշխատանքների մասին է: Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի հոգևորական Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը «Ազատ Ձայն» լրատվականին տեղեկացրեց, որ Վրաստանի Սուրբ Նշան եկեղեցում շինարարական աշխատանքների մասին տեղեկատվություն չունի, ծրագրերի մասին ևս, սակայն. «Սբ Նշանի վթարված հատվածում մաքրման աշխատանքներ են տեղի ունենում»,- նշեց Տեր Մանուկը:














