Չեխահայերը Ալիևին բողոքի ակցիայով են դիմավորել

6

Պրահայի հայերը քաղաքի կենտրոնում` Պալացկու հրապարակում բողոքի ցույց են անցկացրել`դրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Չեխիա կատարած այցի կապակցությամբ:

Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը եւ առաջին տիկին Լիվիա Կլաուսովան ընդունել են Իլհամ եւ Մեհրիբան Ալիեւներին։ Կլաուսը ասել է, որ Չեխիան նավթի 25 տոկոսն Ադրբեջանից է ներմուծում։ Սակայն չեխական լրատվամիջոցները ընդգծել են, որ երկրի կանոններով ապրող Ադրբեջանում կա նավթ, սակայն ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները եւ անկախ մամուլը ծանր վիճակում են։

Պալացկու հրապարակում հայ ցուցարարների պարզած պաստառներից մեկի վրա չեխերեն գրված էր` «Ժողովրդավարությունը նավթից ավելի կարեւոր է»։

Ցույցը Պալացկու հրապարակում, որն անվանում են նաեւ «Պրահայի Հայդ Պարկ», անցել է առանց որեւէ միջադեպի։

Չեխիայի մամուլը լայնորեն լուսաբանել չեխահայերի բողոքի ակցիան: