Մոնթե. «Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը Հայրենիքի ազատության զինվորն է»։

10

«Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը Հայրենիքի ազատության զինվորն է»։ Հենց այս խոսքերով էր առաջնորդվում հայրենիքի մեծ զավակը Մոնթե Մելքոնյանը: Այսօր մեծ հայրենասերի ծննդյան օրն է: Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում,եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների,հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար,թեև հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ եր 8 լեզուների: 1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը:

1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը,որը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:

1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան,որտեղ արդեն սկսվել եր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ:

1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը,իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը:

1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են,պարզվում է ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն,որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: