Մենք միշտ այս երկրում վախեցած ենք ապրում. Սամաթիայում բնակվող հայուհի

6

Ստամբուլի հայաբնակ Սամաթիա թաղամասի բնակչուհի Սեդա Թեյզեն Taraf թերթի լրագրողի հետ կիսվել է վերջին շրջանում իրենց թաղամասում տեղի ունեցող վայրագությունների մասին: Նա ասել է. «Ախ աղջիկս, մենք միշտ այս երկրում վախեցած ենք ապրում: Երբեմն ինքս ինձ ասում եմ` երանի հայ չլինեի: Վերջին մեկ ամսվա ընթացքում Սամաթիայում սասրափելի դեպքեր են տեղի ունենում: Հարձակման են ենթարկվում տարեց, միայնակ ապրող ոչինչ չունեցող հայ կանայք: Ովքեր մեծ ներդրում ունեն Սամաթիայի հիմնադրման գործում»:

Հիշեցնենք, որ Սամաթիայում վերջին մեկ ամսվա ընթացքում տարեց հայ կանանց վրա հարձակման 4 դեպք է գրանցվել, մեկը` մահվան ելքով: Հարձակումները որպես կանոն իրականացվել են եկեղեցուց վերադառնալուց հետո գրեթե միշտ միևնույն ժամին: