Մարութա սարի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման գործով հետաքննություն է սկսվել

55

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամաբ` Սասունի շրջանում գտնվող Մարութա սարի գագաթին գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման հարցով հետաքննություն է սկսվել:

Գյուղապետ Բահադիր Յորուքը հայտարարել է, որ դեպքի առնչությամբ դատախազությունը հետաքննություն է սկսել: Տարածքն ուսումնասիրել է նաև նահանգի Մշակույթի վարչության աշխատանքային խումբը: Վերջինիս խոսքով անհայտ անձինք են ավերել եկեղեցին:

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ Սասունի հայերի միությունն էր դիմել դատախազություն: