Մահացել է Ռոզի Վարդը

84

Մահացել է ֆրանսահայ դերասանուհի Ռոզի Վարդը: Նա ծնվել է Թուրքիայում` Նվարդ Մանուելյան անունով: Մահը վրա է հասել բրոնխիտի հետևանքով առաջացած թոքերի բորբոքումից:

Փարիզի բազմաթիվ թատրոններում նա խաղացել է ավելի քան հարյուր դեր: Նրան համարում են կատակերգությունների անկրկնելի վարպետ: Ռոզի Վարդը դերասանական կարիերան սկսել է Փարիզի հայկական սիրողական թատերախմբից: Նա Ֆրանսիայի Պատվո լեգիոնի ասպետ էր:

Դերասանուհու թաղումը տեղի է ունենալու առաջիկա հինգշաբթի օրը Փարիզի Ժան Գուժոն Հայ առաքելական եկեղեցում: