Հրեա ծայրահեղականները պղծել են Երուսաղեմի հայկական գերեզմանոցը

7

Հրեա ծայրահեղականները դեկտեմբերի 11-ի գիշերը Երուսաղեմում պղծել են հայկական գերեզմանոցը և հույն ուղղափառ վանքը: Գրում է Ֆրանս Պրեսը:

Պարբերականի փոխանցմամաբ՝ Իսրայելի ոստիկանության մամուլի քարտուղար Լուբա Սամրին ասել է, որ գրաֆիտին, որը վիրավորում է Հիսուս Քրիստոսին, վանդալներն արել են հայկական գերեզմանատան մուտքի դարպասների և հույն ուղղափառ եկեղեցուն պատկանող վանքի վրա: