Հին Հայաստանն ավելի հետաքրքիր է, քան դուք կարծում եք. Cannon Beach Gazette

16

«Cannon Beach Gazette» պարբերականը անդրադարձել է Հին Հայաստանին ու նրա հաջողություններին՝է մատնացույց անելով հայ ազգի դերը համաշխարհային պատմության մեջ:

«Հին Հայասատանն ավելի հետաքրքիր է, քան դուք կարծում եք» հոդվածում հոդվածագիրը գրում է. «Օրինակ՝ այսօրվա Հայաստանը շատ քիչ է նման հին Հայաստանին: Ինչպես պարզվում է, հին Հայաստանը մեծ ազդեցություն է ունեցել երկու հայտնի կայսրությունների` հույների և հռոմեացիները վրա ու հետևաբար աշխարհի վրա, որտեղ հիմա մենք ապրում ենք:

Մ.թ.ա 83-րդ դարում, հունական արիստոկրատիան գրառումներ է կատարել Հայաստանի թագավոր Տիգրան Մեծի տարածքների ընդլայնման վերաբերյալ: Միայն պատկերացրեք Տիգրանը նվաճեց Փյունիկիան ու Կիլիկիան և վերջ դրեց Սելևկյան կայսրությանը: Շփոթվա՞ծ եք: Պատկերացրեք միայն. այժմ Տիգրան Մեծն ու իր հույն ընկերները 250 մղոն առաջնակարգ առափնյա տարածք են ունեցել հենց Միջերկրածովում»,-գրում է պարբերականը:

«Այն բարի գործերը, որ կատարել է հայ ժողովուրդը եկեղեցու և քրիսոտնեական աշխարհի համար, այն ժամանակ, երբ քիստոնյա աշխարհը Սուրբ հող վերադարձնելու ուղղությամբ պայքար էր մղում, ոչ մի ժողովուրդ նույն խանդավառությամբ, հաճույքով չի կատարել. նրանք խաչակիրներին ձիեր էին մատակարարում, ուղղություններ էին ցույց տալիս»,- գրում է «Cannon Beach Gazette»-ը: