Asbarez-ի փոխացմամբ` Հայ իրավաբանական միությունը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի և ներման արժանանալու վերաբերյալ նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Օբամային:
«Հագելի՛ նախագահ Օբամա.
Ողջույններ հայ իրավաբանների միության անունից: Ձեր կյանքն ու կարիերան ուղեկցվում են մեր օրերի Բևեռային աստղի կողմից, որի ցոլքում լուսավորության խոստում կա: Այդ երկու սկզբունքները՝ լուսավորությունն ու արդարությունը ձևավորում են կապ, որը միասնական է պահում քաղաքակիրթ կանանց, տղամարդկանց և քաղաքակիրթ ազգերին: Հայ իրավաբանների միության գործադիր կոմիտեն կիսում է Ձեր խորին անհանգստությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու անօրեն քայլի առնչությամբ: Հանցագործության ցավոտ հեգնանքն այն է, որ դեպքը տեղի է ունեցել Բուդապեշտում Հյուսիսատլանտյան դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում:
Սաֆարովին ներում շնորհելու որոշման հարցի վերաբերյալ Ձեր կողմից հիասթափության արտահայտումը ողջունելի նորություն էր մեզ համար, հուսով ենք Ձեր կողմից կասվի և կարվի ավելին միջազգային իրավունքի դիմակայության առնչությամբ:
Մենք խնդրում ենք, որ դուք հետևեք Ձեր խղճի և արդարության զգացմանը, որը Ձեզ հասցրել է բարձրագույն պաշտոնի և որը թույլ է տալիս աջակցել միլիոնավոր ամերիկացիների, այդ թվում՝ բազմաթիվ ամերիկահայերի: Սաֆարովին ներելու Ալիևի որոշումը մերժում է խաղաղության հաստատման, տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու և համերաշխությանն աջակցելու ամերիկյան ջանքերը:
Դուք արդեն ընդունել եք Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկը, և ինչպես դուք եք հիշեցնում աշխարհին ԱՄՆ-ի մասին, այն ազատության և ժողովրդավարության չեմպիոն է: Մենք խնդրում ենք, որ դուք մի պահ մտածեք, թե որքանով են այդ հայտարարությունները համապատասխանում ադրբեջանական ռեժիմի հետ ընկերական հարաբերությունների ներկա իրավիճակին:
Մենք կոչ ենք անում թույլ տալ աշխարհին՝ տեսնելու Ձեզ որպես խիզախ առաջնորդ, ում համար արդարությունը ամեն ինչից վեր է»:














