Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Ֆրանսիայի Սենատում

7

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կրկին կքննարկվի Ֆրանսիայի Սենատում:

Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, օրինագիծը Սենատի օրակարգ է բերվել սոցիալիստների կուսակցությունից հայազգի սենատոր Ֆիլիպ Կալտենբախի նախաձեռնությամբ։

«Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության փաստի ցանկացած ժխտում հարված է՝ ուղղված հանրապետության արժեքներին»,– գրել է Ֆիլիպ Կալտենբախը։

Եթե օրինագիծը ընդունվի, ապա Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանությունը չժխտողները, կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազար եվրոյով:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից ընդունվել է դեռևս 2006թ. հոկտեմբերի 12-ին: Իսկ Ֆրանսիայի Սենատն այս տարի` մայիսի 4-ին, 196 «դեմ» եւ 74 «կողմ» ձայներով մերժեց Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը: