Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել Ֆրանսիայի խորհրդարան

11

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի պատգամավոր Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող նոր օրինագիծ է ներկայացրել Ֆրանսիայի խորհրդարանում:

Այս նախագիծը, որը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահությունում մուտքագրվել է դեկտեմբերի 19-ին, համապատասխան փոփոխություններ է առաջարկում մամուլի ազատության մասին 1881 թվականի օրենքում` դրանցով սահմանելով ռասիզմի և Հայոց ցեղասպանության իրողության ժխտման դեմ պայքարի իրավական հիմքերը։

Հիշեցնենք, որ Վալերի Բուայեի առաջարկած օրինագիծը անցած տարի արժանացավ ֆրանսիական խորհրդարանի երկու պալատների հավանությանը, սակայն հակասահմանադրական ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից, նոր նախագծով ևս առաջարկում է մեկ տարվա ազատազրկում և/կամ 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։