Հայոց Ցեղապանությունը վտանգավոր դուռ կբացի ԱՄՆ-ի համար

10

«Ասբարեզ» պարբերականի փոխանցմամաբ` Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլիթոնը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Նահանգները չեն ճանաչում Հայոց Ցեղապանությունը, ասել է. «դա վտանգավոր դուռ կբացի, որով անցնելը հեշտ չի լինի»: Պարբերականը, սակայն չի մոռանում, որ այդ նույն Քլինթոնը դեռևս 4 տարի առաջ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հավաստիացնում էր, թե նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Պատասխանելով Վաշինգտոնի Թաուն Հոլում կայացած հարցուպատասխանի հարցին, Քլինթոնն ասել է, թե Հայոց Ցեղասպանությունն առավել պատմական հարց է, ոչ թե քաղաքական: «Կարծում եմ ամերիկյան կառավարության դիրքորոշումն այս հարցի առնչությամբ ճիշտ է, քանզի ինչքան էլ որ սարսափելի լինի կատարվածն ու բարձր լինի զգացմունքայնությունը դրա վերաբերյալ, այն բացում է շատ վտանգավոր մի դուռ, որով անցնելը դժվար կլինի», – ասել է պետքատուղարը:

Քլինթոնը նշել է, թե պատմական իրողության քննարկման համար այժմ ստեղծված են առավել բարենպաստ պայմաններ, քան նախկինում: «Մարդիկ իրնեց եզրահանգումներն ունեն, որոնք պետք է հարգվեն,բայց մենք պետք է քաջալերենք ցանկացածին, ցանկացած կողմից լսենք պատմական բանավեճերը, որ դուրս գանք գաղափարներական դաշտ: Ձեր վկայությունները,առաջ բերված փաստերը և մասնակցելու ցանկությունը, և իմ կարծիքով հենց դա էլ պետք է տեղի ունենա»:

Խոսելով ֆրանսիական սենատի կողմից Ցեղապանությունների քրեականցման մասին օրինագծից, Քլինթոնն ասել է. «Մեր ամենաուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք չենք քրեականացնում մարդկանց հայտարարությունները։ Մարդիկ կարող են ասել գրեթե ամեն ինչ մեր երկրում, ինչպես և դա արվում է: Այլ երկրներում, այդ թվում նաև մեր մոտ ընկերների ու դաշնակիցների, ինչպիսին է նաև Ֆրանսիան, գործում են այլ չափանիշներ: Բայց մենք, հուսով եմ, երբեք չենք գնա մարդկանց արտահայտությունները քրեականացնելու ճանապարհով»,– ասել է պետքարտուղարը, չհիշատակելով, որ Միացյալ Նահանգներում գործում են այլատյացությունը քրեական պատասխանատվության ենթարկող համապատասխան օրինագծեր: