Հալեպում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է Վարդան Մութաֆյանը

18

Հալեպի Սուլեյմանիա և Թելեֆոն Հաուայե փողոցների միջև գտնվող ազգային Գյուլբենկյան վարժարանի մոտակայքում սեպտեմբերի 26-ի երեկոյան տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով 4 մարդ զոհվել է, վիրավորվել` տասնյակից ավելի: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը նշել է, որ զոհվածների թվում է նաև հայազգի Վարդան Մութաֆյանը: Վերջինս Դեր Զորի բնակիչ էր, սակայն ավելի ապահով լինելու համար տեղափոխվել էր Հալեպ: Մամլո խոսնակի խոսքով` վիրավորների թվում է նաև հայուհի Զարմիկ Նաջարյանը, ով այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: