Հալեպում հայ աղջիկների բռնաբարության դեպք չի արձանագրվել

19

Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմադիր ուժերի միջև ընթացող մարտերը: Ցավոք, բախումների կիզակետում է հայտնվել նաև քրիստոնյաներով և հայաշատ թաղամասերը: Վերջերս հայտարարություն տարածվեց, որ բախումների զոհ են դառնում քրիստոնյա աղջիկները, ովքեր անխնա բռնաբարվում են:
Հալեպի Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը նշեց, որ Հալեպի հայ համայնքում նման դեպք դեռևս չի արձանագրվել, սակայն չժխտեց այն հանգամանքը, որ նման իրավիճկաներում գողությունը, առևանգումն ու բռնաբարությունը, ցավոք, օրինաչափություն է: