Հալեպի օդանավակայանի ճանապարհին 4 հայ զոհվել է

16

Սեպտեմբերի 11-ի երեկոյան Երևան-Հալեպ չվերթով Սիրիա մեկնած և Հալեպի օդանավակայանից տուն վերադարձող ազգությամբ 4 հայեր զոհվել են, 10 -ը՝ վիրավորվել: Վերջիններս Հալեպի օդանավակայանից երկրորդական ճանապարհով տուն ուղևորվելիս Սիրիայի ապստամբների բացած կրակահերթի տակ են ընկել: ԱԳՆ-ն ճշտել ու հրապարակել է զոհվածների անունները` Հարութ Սուլավյան, Արսեն Փեփեջյան, Հրաչ Փեփեջյան և Մեսրոպ Աճեմյան: