Կնեսեթում Հայոց Ցեղասպանությանը վերաբերող քննարկումներ է տեղի ունենալու

11

Իսրայելի Կնեսեթում հունիսի 12-ին Հայոց Ցեղասպանության վերաբերյալ հանրային քննարկում է տեղի ունենալու:Քննարկումից հետո հարցը կտեղափոխվի Կնեսեթի տարբեր հանձնաժողովների օրակարգ: Այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները:

Նշենք, որ Կնեսեթը Հայոց Ցեղասպանության հարցը քննարկել է նաև 2011 թ.-ի դեկտեմբերին, երբ Կրթության հանձնաժողովը բաց քննարկում էր կազմակերպել այդ հարցով: Այդ ժամանակ արտգործնախարարության ներկայացուցիչը ներկայացրել էր նախարարության բացասական դիրքորոշումը: Նրանք դեմ էին արտահայտվել օրինագծի ընդունմանը, նշելով, որ այն կվնասի Թուրքիայի հետ հարաբերություններին: