Կանադահայերը Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են կազմակերպել

9

Հարյուրավոր կանադահայեր Օտտավայում բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան մոտ: Կանադայի հայ երիտասարդների միությունը կազմակերպած բողոքի ակցիային ընթացքում իր մտահոգությունն է արտահայտել հայերին ուղղված Ադրբեջանի ագրեսիվ, սպառնացող և թշնամական վերաբերմունքի վերաբերյալ: Սակայն մինչև բողոքի ակցիա կազմակերպելը, նշենք, որ երիտասարդները դեսպան Ֆարիդ Շաֆիևին նամակ էին ուղարկել, որը սակայն Ադրբեջանի դեսպանատունը հրաժարվել էր ընդունել:

Ինչպես գրում է Asbarez-ը, կանադահայ երիտասարդները կարգախոսներ են վանկարկել, որ Ադրբեջանի ագրեսիան հայերի հանդեպ շարունակվում է, խոսել են Սումգայիթում և Բաքվում կատարված վայրագությունների ու ջարդերի, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կազմակերպած մշակութային ցեղասպանության մասին: Նրանք նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում տիրող ներկա իրավիճակին` պահանջելով, որ հայերն իրավունք ունեն ազատ ապրելու առանց Ադրբեջանի ագրեսիայի և թշնամանքի:

Ցուցարարները բողոքել են, որ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Նախիջևանի հայկական խաչքարերը, որոնք UNESCO-ի մշակության ժառանգության մասն են կազմում: