Իսրայելական Կնեսետի խոսնակը կոչ է արել չժխտել Հայոց Ցեղասպանությունը

11

Իսրայելի Կնեսետը հունիսի 12-ին հատուկ նիստում քննարկել է 1915 թ. Օմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որի ընթացքում խոսնակը կոչ է արել չժխտել մեկ այլ ժողովրդի ողբերգությունը: Տեղեկացնում է The Times of Israel:

Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը նշել է, որ «Որպես հրեաներ և որպես մարդ արարածներ՝ մենք չենք կարող արհամարհել այդ խնդիրը և չպետք է հետ քաշվենք բարոյականությանը մեր հակվածությունից: Որպես երկիր, որը պայքարում է միջազգային թատերաբեմում Հոլոքոստի մերժման դեմ, մենք չենք կարող ժխտել մեկ այլ ժողովրդի ողբերգությունը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հայոց ցեղասպանությանը նվիրված Կնեսետի նիստում ներկա պատգամավորների մեծ մասը, այդ թվում՝ Կնեսետի խոսնակը կոչ արեցին Իսրայելի խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն արդեն 2012 թ. փետրվարին Իսրայելի արտգործնախարար Ավիգադոր Լիբերմանը Ցեղասպանության ճանաչմանը դեմ հանդես եկավ: