Թուրքիայում հայկական գանձ որոնողները հայկական եկեղեցին վնասել են

72

Թուրքիայում Հաքքարիի հայկական եկեղեցին է այս անգամ գանձեր որոնողների թիրախում հայտնվել:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Թուրքիայում հայկական գանձեր որոնողների թիրախում այս անգամ հայտնվել է երկրի հարավարևելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգի Քոնաք գյուղում գտնվող հայկական եկեղեցին:

Գանձեր որոնողները անցք են փորել եկեղեցու պատի մեջ և վնասել եկեղեցու հիմքը: Հաքքարիի շրջանային խորհրդարանի անդամները պահանջել են հնարավորինս շուտ վերականգնել 100-ամյա վաղեմություն ունեցող եկեղեցին: