Թուրքիայում գտնվող «Հայկական բլուր» տեղանքը ոչնչացվում է

9

Թուրքիայի Մարդին նահանգի Քըզըլթեփե շրջանում հնագետ Նազեհ Բաշգելենը այցի ընթացքում նկատել է, որ «Հայկական բլուր» տեղանքը ոչնչացվել է:Վերջինս գաղտնի լուսանկարել է տարածքը և ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարություն` ահազանգելով դեպքի մասին: Հնագետը գրում է, որ տարածքում շենք է կառուցվելու, և բլրի ամեն մի անկյունում կիսաքանդ կառույցներ են ու մեքենաներ: Տեղեկացնում է թուրքական Radikal-ը:

«Ես գաղտնի լուսանկարել եմ: Ամեն ինչ սարսափելիորեն ոչնչացվել է: Դեռ հին խեցեղեն է դուրս գալիս հողի տակից»,- գրել է Բաշգելենը:

Նշենք, որ Telermen-ը եղել է հայկական գյուղ և Telermen` «Հայկական բլուր» անվանումը ստացել է հենց այդտեղից: Իսկ բնակավայրը հնագիտական մեծ արժեք է իրենից ներկայացնում:

Ներկայումս հնավայրում տարվող շինարարական աշխատանքները լուրջ թալանի առիթ են տալիս: Քանդման ընթացքում բազմաթիվ հնագիտական նյութեր են հայտնաբերվել, սակայն դրանք առանց հետազոտության և ուսումնասիրության ոտքի տակ են անցնում, գրել է թուրք հնագետը: