Թուրքիայում այլևս չի գործում հայ-թուրքական հարաբերությունների ազգային հանձնաժողովը

48

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի դադարեցումից հետո Թուրքիայում փակվել է հայ-թուրքական հարաբերությունների ազգային հանձնաժողովը: Այն կազմավորվել էր 2003 թվականին՝ բարձրագույն կրթական խորհրդի շրջանակներում: Տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Այդ հանձնաժողովը բարձրագույն կրթական խորհրդի կառույցներում զբաղված էր հայ-թուրքական հարաբերությունների, հայկական մշակույթի, քաղաքականության, սոցիալական դրության հետազոտմամբ ու արժևորմամբ: Հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունքները ներկայացվում էին հանրությանը:

Հանձնաժողովի կազմը բաղկացած էր բարձրագույն կրթական խորհրդի 2 անդամից, Հայաստանի և Կովկասի գծով 7 փորձագետից, ինչպես նաև պետական ու մասնավոր հիմնարկներում աշխատող 5 մասնագետից: